Cisco&YeTRI

ՀՏՀ

Մուտք Ակադեմիա


Անուն:

Գաղտնաբառ:
 

Նոր անդամի գրանցում

Մոռացել եք գաղտնաբառը?

Հաճախակի Տրվող Հարցեր

• Որտե’ղ է տեղի ունենում դասընթացը:

Մեր դասընթացները տեղի են ունենում Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտում, որը գտնվում է Ձորափի 26 հասցեում:

• Ո’ր գրքերից է պետք օգտվել դասընթացի ընթացքում:

Դասընթացների ընթացքում օգտագործվում են Cisco քննության համար հաստատված արդիական և հաճախ թարմացվող նյութերը:

• Ինչքա’ն ժամանակ է տևում դասընթացը:

CCNA Exploration և CCNA Discovery դասընթացներից յուրաքանչյուրը կազմված է 4 բաժնից, յուրաքանչյուր բաժինը բաղկացած է 80 ակադեմիական ժամից` ընդամենը 320 ակադեմիական ժամ: 4 սեմեստրից յուրաքանչյուրը ներառում է նվազագույնը 22 գործնական աշխատանք: Յուրաքանչյուր սեմեստր տևում է մոտ 2 ամիս: Ընդհանուր առմամաբ դասընթացը տևում է 7-ից 8 ամիս:

• Ի’նչ է ինձ անհրաժեշտ CISCO CCNA դասընթացին մասնակցելու համար:

Ընդհամենը 80 ժամ ազատ ժամանակ. շաբաթական 3 անգամ` օրական 1.5 ժամ, շաբաթական լրացուցիչ 1 ժամ քննություններ հանձնելու համար և իհարկե հետաքրքրություն ցանցային տեխնոլոգիաների նկատմամբ:

• Ե’րբ է սկսվում CISCO CCNA դասընթացը:

Գրանցվելուց հետո 10 օրվա ընթացքում:

• Ինչքա’ն է կազմում դասընթացի արժեքը:

CCNA Exploration և CCNA Discovery դասընթացը բաղկացած է 4 փուլերից: Ծանոթացեք գնացուցակին
• Ինչպե’ս է կատարվում վճարումը:

Մենք ընդունում ենք բոլոր հայտնի բանկային կրեդիտային քարտերը, բանկային փոխանցումները և կտրոնները: Նաև կատարվում են կանխիկ վճարումներ:
• Ինչպես է գործում զեղչային համակարգը:

Միևնույն կազմակերպությունից դասընթացին, 3 և ավելի անձանց մասնակցության դեպքում, յուրաքանչյուրին տրվում է 30% զեղչ:
• Որոնք են վճարման ժամկետները:

Վճարման ժամկետներ կան: Վճարումը պետք է կատարվի սեմեստրի առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում չվճարելու դեպքում ուսանողը զրկվում է ցանցային ակադեմիայի դասընթացներին մասնակցելու իրավունքից:

• Ինչպե’ս կարելի է մասնակցել դասընթացներին:

Ընդունելիության գործընթացը հնարավորին չափ պարզ է: Ընդամենը գրանցվեք մեր ինտերնետային կայքում, կապվեք մեզ հետ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով: Կոնտակները այստեղ են

• Արդյո’ք Cisco ցանցային ակադեմիան տրամադրում է CCNA Exploration կամ CCNA Discovery վկայական:

Cisco ցանցային ակադեմիայի այն ուսանողները, որոնք հաջողությամբ կավարտեն CCNA դասընթացը, կստանան Cisco-ի գործադիր տնօրենի ստորագրությամբ Cisco ցանցային ակադեմիայի դասընթացի վկայական, որն արժանվույնս կգնահատվի Ձեր ապագա գործատուի կողմից: “CCNA Certificate” ստանալու համար անհրաժեշտ կլինի հանձնել “Cisco Certification” գործընկերների կողմից անցկացվող CCNA քննություն:

• Ինչպե’ս և որտե’ղ են հանձնում քննությունը:

Քննությունը կարելի է հանձնել ցանկացած լիազորված տեստարվորման կենտրոնում աշխարհի ցանկացած երկրում:

 


Գլխավոր| Գնացուցակ և Պայմանագիր| Դասընթացներ և Վկայականներ| Հետադարձ Կապ| Մեր Մասին| ՀՏՀ|